Կինը ծեծել է ամուսնուն, որդին՝ մորը. ընտանեկան բռնությունները Գյումրիում
՛՛Կենցաղային հարցով ծագած վիճաբանության ժամանակ կինը ամուսնուն հարվածներ է հասցրել, ինչի պատճառով ամուսինը ստացել է թեթևի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Քանի որ ամուսնու կողմից բողոքի առկայություն է եղել, մենք քր.օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով հարուցել ենք քրեական գործ՛՛, - նշում է Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Հավելենք, որ ընտանեկան բռնության արդյունքում Գյումրիում տուժել էր նաև ոստիկան: Դեպքը տեղի էր ունեցել նախորդ տարի, երբ որդու կողմից ծեծի ենթարկվելու մասին մայրը հաղորդում էր տվել ոստիկանությունում: Նրանց տուն ժամանակ ոստիկաններին դիմավորել էր հարբած որդին, վերջինս ծառայություն իրականացնող ոստիկաններից հետաքրքրվելով թե ինչ գործ ունեն իրենց տանը, և լսելով մոր բողոքի մասին զայրացել էր: Ոստիկանների վրա գոռացել, հայհոյել, թե ինքը որևէ մեկին չի ծեծել: Ապա հարձակվել էր ոստիկանների վրա, խփել նրանց, վանաս պատճառել առողջությանը: Հարուցվել էր քրեական գործ, ինչի արդյունքում, Գյումրի քաղաքի բնակիչը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: