Հայերեն   English   Русский  

Արագությունն իմ առավելությունն է և ամենաուժեղ կողմը. Մաքսիմ Մանուկյան


  
դիտումներ: 729

Ինչպես է սկսել ըմբիշի կարիերան, որոնք են նրա ուժեղ ու թույլ կողմերը, ում է նվիրել չեմպիոնական հաղթանակը եւ վերջապես ինչն է կարեւորում կնոջ մեջ …. Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հարցերի կիզակետում երեկ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն էր: Այս մասին գրում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

«Հայի հաղթության ճանապարհով» ծրագրի շրջանակներում աշխարհի չեմպիոնը հյուրընկալվեց ուսանողներին ու պատասխանեց նրանց հարցերին:

. Դեռ մանկուց ոչ ոք ինձ չէր կարողանում հաղթեր «գյուլաշ» ասվածի ժամանակ: Սկզբից եղբայրս ընդունվեց ըմբշամարտի մարզադպրոց: Մի քանի օր հետո ես գնացի, հաղթեցի բոլորին ու հասկացա, որ ըմբշամարտն իմն է: Այդ ժամանակվանից միշտ ցանկացել եմ զբաղվել ըմբշամարտով ու դառնալ աշխարհի չեմպիոն:

. Այլ մասնագիտությունների մասին չեմ մտածել: Կարծում եմ՝ եթե ուրիշ մարզաձեւով էլ զբաղվեի՝ արդյունքի կհասնեի:

. Արագությունն իմ առավելությունն է եւ ամենաուժեղ կողմը:

. Մարդու կարեւորագույն արժեքը մարդ մնալն է:

. Ոչ մի մարզիկի համար պարտությունը հեշտ ընդունելի չէ: Եղել են պահեր, երբ պարտությունից հետո մտածել եմ, որ այլեւս չեմ շարունակելու: Սթափվելուց հետո հասկացել եմ, որ չշարունակել պարզապես չեմ կարող: Առանց պարտության հաղթանակներ չեն լինում:

. Աշխարհի առաջնությունում հաղթանակս նվիրել եմ հայրիկիս:

. Ըմբշամարտն իմ ապրելակերպն է:

. Կնոջ մեջ կարեւորում եմ պարզությունը, ճշմարտախոսությունը….

. Աշխատում եմ կյանքում բացասականը չնկատել: Առանց այն էլ դրանք շատ են:

. Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո ինչ-որ տխրություն կար: Չէի պատկերացնում, որ հեշտությամբ հաղթեցի: Հետո սթափվեցի, հասկացա՝ ինչ բարդ ճանապարհ եմ անցել՝ այդ կոչմանը հասնելու համար: Չեմպիոնության մասին երազել եմ 15-20 տարի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: