Հայերեն   English   Русский  

​Անջելինա Ջոլին` Harper's Bazaar ամսագրի ֆոտոշարքում. Լուսանկարներ


  
դիտումներ: 2304

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին Harper's Bazaar ամսագրի ընթերցողների համար Նամիբիայում կանանց իրավունքների մասին բաց նամակ է գրել և ամսագրի նոյեմբերյան թողարկման համար հետաքրքիր ֆոտոշարքի մասնակցել: Գրում է Spletnik.ru-ն:

Ամերիկյան ամսագրի լուսանկարիչները դերասանուհուն վայրի կենդանիներով շրջապատված աֆրիկյան բնապատկերի ֆոնին են լուսանկարահանել:

«Կանայք աշխարհի աղքատ բնակչության մեծ մասն են կազմում: Նրանց վիճակն ավելի է բարդանում շրջակա միջավայրի անբարենպաստության պատճառով, երբ ձկների պաշարները սպառվում են, վայրի բնությունը ոչնչացվում է որսագողության պատճառով: Կանանց կրթությունն ու առողջությունը նման պայմաններում առաջին հերթին է տուժում: Մեզանից յուրաքանչյուրն ամեն օր ընտրություն է անում: Մենք կարող ենք հրաժարվել վայրի բնության արտադրանքի գնումներից, որոնք անօրինական ճանապարհով են ձեռք բերվել: Մենք կարող ենք դադարեցնել դրանց պահանջարկը», - առաջարկել է Ջոլին:

Նախօրեին Ջոլին ևս արտահայտվել էր կանանց մասին` դատապարտելով կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի գործողությունները:

Анджелина Джоли

Анджелина Джоли

Анджелина Джоли

Анджелина Джоли снялась в новой фотосессии и написала открытое письмо о правах женщин

Анджелина Джоли





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: