Հայերեն   English   Русский  

Ընտանեկան բռնության օրենքում «Ենթադրաբար բռնություն գործադրած անձ» սահմանումը պայմանավորված է անմեղության կանխավարկածի պաշտպանությամբ. փոխնախարար


  
դիտումներ: 1003

Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենք ունի 120 պետություն: Վրաստանում գործում է համանման օրենսդրական լուծումներ պարունակող օրենք:

ԱԺ-ում ելույթ ունենալիս ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը:

«Այն կատաստորֆիկ հետևանքների մասին, որոնք մասին այստեղ խոսվում է, այնտեղ արձանգրված չէ: նույնը վերաբերում է Մոլդովային: Օրենքը չի պարունակում հայկական արժեքներին հակասող դրույթ: Ընդհակառակը: Այն ժամանակ, երբ Եվրոպայում պետությունները նոր էին կազմավորվում, մենք ունեինք համապատասխան օրենսդրական կարգավորումներ: Խոսքը վերաբերում է Մխիթար Գոշի աշխատության հետ»,- նշեց փոխնախարարը:

Փոխնախարարը նշեց, որ օրինագիծը քննադատում է ոչ միայն օրենքի հառակաորդները: Դա անում են նաև արևմտյան գործընկերը, ոլորտում աշխատող, հ/կ-ներ: «Ընտանիքը խնայող մոտեցումներ ենք ներառել այս օրենքում», - նշեց փոխնախարարը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարց ուղղեց արդարադատության փոխնախարարին այն մասին, թե արդյոք օրենքում անմեղության կանխավարկածի նկատմամբ ոտնձգություններ չկան.«Որքանո՞վ է նման անձը պաշտպանված զերծ մնալ սադրանքից», - հարցրեց պատգամավորը։

Փոխնախարարը նշեց, որ, ըստ Սահմանադրության, անմեղության կանխավարկածը վերաբերում է միայն մեղադրյալին, իսկ «ենթադրաբար բռնություն գործադրած անձ» սահմանումը պայմանավորված է անմեղության կանխավարկածի պաշտպանությամբ։

«Հակառակ դեպքում կստացվեր, որ նախնական իրավիճակի նույնականացման ընթացքում մենք այդ մարդուն արդեն իսկ ընտանեկան բռնություն գործադրող պիտի ճանաչենք, այն դեպքում, երբ որևէ դատական որոշումը բացակայում է։ Դրանից խուսափելու համար համապատասխան անձին, մենք անվանում են ենթադրաբար ընտանեկան բռնություն գործած անձ ենք ՝ դրանով իսկ անմեղության կանխավարկածը պահտպանելով», - նշեց փոխնախարարը:

Ենթադրաբար մեղադրվող անձը կարող է բողոքարկել որոշումը իրավական համակարգում եղած բոլոր միջոցներով:

Մանե Թանդիլյանը նաև հարցրեց, թե ինչո՞ւ է խորհուրդը, որը կից է վարչապետին.

«ԱԺ գործառույթները սահմանադրությամբ են ամրագրված և դա գործադիր իշխանության գործառույթն է։ Նշված խորհուրդը գործադիր իշխանության ղեկավարին կից է ձևավորվել, բայց բովանդակային առումով վերազդելու հնարավորություն գոյություն չունի, քանի որ այն աշխատելու է իր առանձին աշխատակարգով, նա է իր օրակարգը որոշելու և ազատ է լինելու այս ոլորտին վերաբերող ռազմավարություն, ծրագրեր առաջարկությունների տեսքով գործադիրի ղեկավարին ներկայացնելու հարցում», - ասաց փոխնախարարը։

Պատգամավորի մտահոգության ի պատասխանը՝

փոխնախարարը փոխնախարարն շեշտեց, որ օրենքը նախատեսում է ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումներ ունենալու հարցը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: