Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ-ում ներգաղթյալների թիվը 44 միլիոնի է հասել


  
դիտումներ: 995

ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի տվյալներով` 2000թ. սկսած երկրում մշտական բնակիչների թիվը, որոնք ծնվել են արտերկրում, աճել է ավելի քան 12,5 միլիոնով: Գրում է Vesti.ru-ն:

Այդ տվյալները վերաբերում են ինչպես օրինական հիմքերով Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած ներգաղթյալներին, այնպես էլ անօրինական հիմքով ԱՄՆ-ում բնակվող քաղաքացիներին:

Այսպիսով` Միացյալ Նահանգներում ներգաղթյալների մասնաբաժինը կազմում է բնակչության ընդհանուր թվի 13,5 %-ը: Իսկ դա վերջին 106 տարիների ընթացքում գրանցված ամենամեծ ցուցանիշն է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: