Հայերեն   English   Русский  

Միլիարդատեր Բրենսոնը պատմել է, թե ինչի համար է Օբաման Սպիտակ տանն օգտագործել կարմիր կոճակը


  
դիտումներ: 659

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանն իր աշխատասենյակում` Օվալաձև սենյակում, գրասեղանի վրա գտնվող կարմիր կոճակը թեյ պատվիրելու համար է օգտագործել: Այդ մասին իր ինքնակենսագրական գրքում հայտնել է բրիտանացի միլիարդատեր, Virgin Group հոլդինգի սեփականատեր Ռիչարդ Բրենսոնը: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք կանգնած էինք և արդեն պատրաստվում էինք հեռանալ, երբ ես նրա գրասեղանի վրա նկատեցի կարմիր կոճակը», - Washington Examiner պարբերականը մեջբերում է Բրենսոնի Finding my Virginity գրքից մի հատված:

Բրենսոնը հայտնել է, որ Օբաման նկատել է իր հայացքը:

«Նա ասաց. «Նախկինում դրանք անհրաժեշտ են եղել արտակարգ դրությունների ժամանակ, իսկ այժմ արդեն ես դրանք օգտագործում եմ իմ հյուրերի համար թեյ պատվիրելու նպատակով»», - գրել է միլիարդատերը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը կարմիր կոճակը գազավորված ըմպելիք պատվիրելու համար է օգտագործում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: