Հայերեն   English   Русский  

Նախագահ Էրդողանի օրոք Թուրքիան տեղ չունի ԵՄ-ի կազմում. Դանիայի վարչապետ


  
դիտումներ: 1046

Դանիայի վարչապետ Լարս Լյոքե Ռասմուսենը հայտարարել է, որ թեև Թուրքիան տեղ չունի Եվրոպական միության անամների շարքերում, սակայն այդ հարցի շուրջ բանակցությունները պետք է շարունակել: Գրում է Russian.rt.com-ը:

«Թուրքիան այս տեսքով, որը ներկայումս ունի Էրդողանի ռեժիմի ներքո այն Թուրքիան է, որը չպետք է անդամակցի Եվրոպական միությանը», - Sunnmorsposten. պարբերականը մեջբերում է Ռասմուսենի խոսքերը:

Նա նաև անիրատեսական է անվանել հեռանկարը, որ Թուրքիան երբևէ կարող է անդամակցել Եմ-ին:

«Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի կառուցողականորեն զրուցել այն մասին, թե ինչ է տեղի ունենում Թուրքիայում և բանակցություններին վերադառնալու անհրաժեշտության մասին», - հայտարարել է Դանիայի վարչապետը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: