Հայերեն   English   Русский  

Լեդի Գագան բեմում է հայտնվել ԱՄՆ 5 նախագահների հետ (լուսանկար)


  
դիտումներ: 1185

Երգչուհի Լեդի Գագան լուսանկար է հրապարակել ԱՄՆ 5 նախկին նախագահների հետ, այդ թվում՝ Ջիմի Քարթերի, Ջորջ Բուշ ավագի, Բիլ Քլինթոնի, Ջորջ Բուշ կրտսերի և Բարաք Օբամայի հետ:

Լեդի Գագա

Փոփ աստղն ու նախագահները Տեխասի համալսարանում մասնակցել են այս տարվա աղետալի փոթորիկից տուժածներին օգնելու նպատակով կազմակերպված համերգին: Համերգի ողջ հասույթը կուղղվի փոթորիկներից տուժած համայնքներին:

Լեդի Գագան նախագահների հետ լուսանկարը հրապարակել է թվիթերյան իր էջում.

«Մեծ պատիվ էր այս 5 Նախագահների կողմից, որ ինձ հրավիրել են երգել և խոսել այս պատմական միջոցառմանը, որտեղ մի կողմ ենք դնում մեր բոլոր տարբերություններն ու առաջին տեղում դնում մարդկությունը»,-գրել է երգչուհին:

Կատարումներից բացի Լեդի Գագան համերգին մեկ միլիոն դոլար է նվիրաբերել:

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ներկա չէր համերգին, բայց ներկաներին դիմել է տեսաուղերձով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: