Հայերեն   English   Русский  

Սերգեյ Շոյգուն հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 1334

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ մնացել է երկրի տարածքի 5% -ից ոչ ավելին: Գրում է Russian.rt.com-ը:

«Այսօր ԻԼԻՊ-ը վերահսկում է 5%-ից պակաս տարածք, իսկ մինչև Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի գործողությունների մեկնարկը Սիրիայի տարածքի 70% -ից ավելիին», -РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Շոյգուի խոսքերը:

Նա ընդգծել է, որ երկու տարիների ընթացքում ՌԴ ռազմատիեզերական ուժերին հաջողվել է ահաբեկիչների 948 զորավարժանքների ճամբար, զինամթերքի արտադրության 666 գործարաններ և դարբնոցներ, ինչպես նաև 1,5 հազար միավոր ռազմական տեխնիկա ոչնչացնել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: