Հայերեն   English   Русский  

Սահակաշվիլին հայտարարել է Գերագույն ռադայի շենքի մոտ նոր ցույցի կազմակերպման մասին


  
դիտումներ: 1346

Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին մտադիր է չորեքշաբթի օրը` հոկտեմբերի 25-ի երեկոյան Գերագույն ռադայի շենքի դիմաց հերթական բողոքի ցույցը կազմակերպել: Գրում է Russian.rt.com-ը:

«Չի կարելի ժողովրդին այդ սպեկուլյանտներին տալ, չի կարելի Ուկրաինան վարձակալության տալ: Այդիսկ պատճառով 19:00-ին մենք հավաքվելու ենք հրապարակում: Ցանկանում եմ կիևցիներին և մարդկանց հրավիրել, որոնք ցանկանում են գալ, որպեսզի խոսենք ապագայի մասին», - հայտարարել է Սահակաշվիլին NewsOne հեռուստաընկերության եթերում:

Նա ընդգծել է, որ նոյեմբերի 7-ին ժողովրդական պատգամավորները կսկսեն հերթական լիագումար շաբաթը, որի ընթացքում քննարկվելու են հանրահավաքի մասնակիցների պահանջները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: