Հայերեն   English   Русский  

Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ չի կարելի իրեն դատել Ղրիմի մասին խոսքերի համար


  
դիտումներ: 1857

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ իրեն «չի կարելի դատել» Ուկրաինային Ղրիմի պատկանելիության վերաբերյալ հնչեցրած խոսքերի համար: Գրում է Russian.rt.com-ը:

«Օրենքում նշված է, որ տարածքային ամբողջականության առանձնացման կամ խախտման կոչերը իրավասության ենթակա են: Օրենքում փաստի հավաստման մասին և սեփական տեսակետը արտահայտելու մասին բառն անգամ բացակայում է, որը չի համընկնում պետականի հետ: Դրա համար ինձ պետք չէ դատել», - ասել է Սոբչակը РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցի շրջանակներում:

Հիշեցնենք, որ նախօրեին ունեցած մամուլի ասուլիսի շրջանակներում օրեր առաջ ՌԴ նախագահական ընտրություններին պաշտոնապես իր մասնակցության մասին հայտարարած Քսենիա Սոբչակը կարծիք էր հայտնել, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Ղրիմը Ուկրաինային է պատկանում և որ երկու ժողովուրդների համար այժմ ամենակարևոր խնդիրը երբեմնի բարեկամության վերականգնումն է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: