Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների բարելավումը կօգնի լուծել ԿԺԴՀ-ի խնդիրը
«Ես չեմ կարծում, որ դրանում որևէ վատ բան կա, նրանք հզոր պետություն են, որը միջուկային զենքի է տիրապետում: Կարծում եմ, որ մենք կարող ենք լավ հարաբերություններ հաստատել: Կարծում եմ, որ դա կհեշտացներ նաև ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը », - ասել է Թրամփը Lou Dobbs Tonight հաղորդաշարի շրջանակներում:
Նա նշել է, որ հիասքանչ կլիներ Չինաստանի և Ռուսաստանի հետ երկխոսություն վարել:
«Եթե մենք հարաբերություններ ունենաք, ապա դա լավ կլինի, ոչ թե վատ», - հավելել է ԱՄՆ-ի նախագահը:
Ավելի վաղ Թրամփը շնորհավորել էր Սի Ցզինպինին Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: