Փյունիկի պաշտպան Ռոբերտ Հակոբյանը Հայաստանի Գավաթի խաղարկության Բանանցի դեմ քառորդ եզրափակչի պատասխան խաղի ժամանակ ծնոտի ծանր վնասվածք ստացավ։
Ֆուտբոլիստը անմիջապես տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ պարզ դարձավ, որ նրա ծնոտը երկու տեղից կոտրվել է։
Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Ռոբերտ Հակոբյանը վիրահատվել է և այժմ պետք է անցնի վերականգնողական փուլ, որը կտևի առնվազն մեկ ու կես ամիս։