Հայերեն   English   Русский  

Իսպանիայի կառավարությունը լուծարել է Կատալոնիայի խորհրդարանը


  
դիտումներ: 1917

El Pais պարբերականի փոխանցմամբ՝ Իսպանիայի կառավարությունը որոշում է կայացրել լուծարել Կատալոնիայի խորհրդարանը: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը: Գրում է Russian.rt.com-ը:

Ռախոյն ընդգծել է, որ Կատալոնիայում նոր ընտրությունները դեկտեմբերի 21-ին նշակվել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան հրաժարվել են ճանաչե,լ տարածաշրջանի անկախության վերաբերյալ Կատալոնիայի խորհրդարանի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը քվեարկել էր տարածաշրջանի անկախության մասին բանաձևի օգտին:

Իսկ Վիքիպեդիայում անկախ Կատալոնիայի Հանրապետության մասին հոդված է հայտնվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: