Հայերեն   English   Русский  

Այսօր մեկնարկում են Եվրոպայի տղամարդկանց և կանանց թիմային առաջնությունները


  
դիտումներ: 1224

Հոկտեմբերի 27-ին Հունաստանում տեղի ունեցավ Եվրոպայի տղամարդկանց և կանանց թիմային առաջնությունների բացման արարողությունը, ինչպես նաև առաջին տուրի վիճակահանությունը:

Համաձայն վիճակահանության՝ առաջին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցն է լինելու Շվեյցարիայի ընտրանին, իսկ կանայք ուժերը կչափեն Հունաստանի երկրորդ թիմի հետ: Տղամարդկանց հավաքականի կազմում հանդես են գալիս Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հովհաննես Գաբուզյանը: Կանանց թիմն ունի հետևյալ կազմը՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտրչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա և Մարիա Գևորգյան:

Խաղային օրերն են հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը և նոյեմբերի 3-6-ը: Նոյեմբերի 2-ը հանգստյան օր է: 1-8-րդ տուրերի մեկնարկը Երևանի ժամանակով 16:00-ին, վերջին տուրինը՝ 15:00-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: