Աֆրիկայում Էբոլայի տարածման պատճառները հնչեցրել է ԱՀԿ ղեկավարը
դիտումներ: 1964
Նրա խոսքով, մասնագետներին չի հաջողվում հաղթահարել այն, քանի որ մի քանի երկրների բնակիչները խոչընդոտում են հիվանդներին օգնություն ցուցաբերող բժիշկներին և սխալ են թաղում մահացածներին:
Հայտնի է, որ այս հիվանդությունից մահացությունը 90% է կազմում: Վերջին տվյալների համաձայն, 17,8 հազար վարակվածից մահացել է 6,3 հազարը:
Համաճարակը սանձելու համար պետք է կարանտին սահմանվի, սակայն Էբոլայի դեպքում այն պետք է 21 օր տևի: Նման ժամկետով անհնար է մարդկանց մեկուսացնել առանց կենսականորեն անհրաժեշտ մթերքով ապահովելու: