Հայերեն   English   Русский  

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ. Մամեդյարով


  
դիտումներ: 647

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի կեսերին հանդիպում կունենան Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովի և Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է ադրբեջանական արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը: Ըստ նրա՝ հանդիպման ստույգ ամսաթիվն ու անցկացման վայրը դեռ հայտնի չէ:

Է. Մամեդյարովը հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման անցկացմանն առնչվող հարցը պարզ կլինի համանախագահների հետ հանդիպումից հետո:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: