Սպիտակ տանը հույս ունեն, որ ՌԴ-ն և Չինաստանը կօգնեն ԿԺԴՀ-ի վրա ճնշում գործադրելու հարցում
դիտումներ: 573
Նրա խոսքով` նման երկրների շնորհիվ, ինչպիսին Չինաստանն է, Հյուսիսային Կորեայի իշխանությունները կարող են սթափվել և ավարտել միջուկային ծրագիրը:
Ինչպես ընդգծել է Քելին, Վաշինգթոնում հույս ունեն, որ Չինաստանը ճնշում կցուցաբերի հյուսիսկորեական իշխանությունների վրա:
«Մենք մեծ հույս ենք դնում նաև ռուսների վրա», - հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը հայտարարել էր, որ բալիստիկ հրթիռների պարբերական արձակումների և միջուկային փորձարկումների պատճառով ԿԺԴՀ-ի կողմից սպառնալիքն աճել է: