Հայերեն   English   Русский  

Մետիսը պատմել է Ռաքքայի ազատագրման ընթացքում ԱՄՆ-ի և քրդերի կորուստների մասին


  
դիտումներ: 602

Սիրիայի Ռաքքա քաղաքը «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներից ազատագրելու ընթացքում 600 քուրդ զինվորական և մեկ ամերիկացի զինվոր է զոհվել: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը: Գրում է Russian.rt.com-ը:

«Ենթադում եմ, որ մեկ զինվոր ենք կորցրել, որը սպանվել էր Ռաքքայի գրավման ընթացքում, իսկ քրդերն ավելի քան 600 զինվորականի են կորցրել», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Մետիսի խոսքերը:

Ինչպես հավաստիացնում է ամերիկացի նախարարը, նման վիճակագրությունը հուշում է այն մասին, որ ԱՄՆ-ն ԻՊ-ի դեմ ակտիվ ցամաքային գործողություններ չի իրականացնում, այլ ընդամենը օգնում է տեղական իշխանություններին:

Ավելի վաղ Պենտագոնում կոչ էին արել Իրաքին և քրդերին խուսափել ապակայունացնող գործողություններից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: