Հայերեն   English   Русский  

​Դոնալդ և Մելանիա Թրամփները Սպիտակ տանը նշել են Հելոուինը. Լուսանկարներ


  
դիտումներ: 1499

ԱՄՆ-ի նախագահն ու առաջին տիկինը մի քանի հազար երեխաների նվերներ են հանձնել

Սպիտակ տունը նախօրեին ուրվականների տան էր վերածվել, քանի որ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել էր չխախտել նախորդ մի քանի նախագահների օրոք ձևավորված ավանդույթը և լավ զվարճանալ Հելոուինի կապակցությամբ: Գրում է Elle.ru-ն:

Ամեն ինչ սկսվել էր դեռևս ուրբաթ օրը, երբ Թրամփն Օվալաձև սենյակում հանդիպել էր Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողների երեխաների հետ և նրանց կոնֆետներ բաժանել:

Բացի այդ վերջին օրերի ընթացքում Սպիտակ տունը տոնին համապատասխան էր զարդարվել:

Իսկ երկուշաբթի օրը երեկոյան Սպիտակ տան հարավային մարգագետնում երկրի նախագահի և առաջին տիկնոջ մասնակցությայմբ հավաքույթ է կազմակերպվել, որին նաև 20 դպրոցների ավելի քան 6000 երեխա և նրանց ծնողներն են մասնակցել:

Դոնալդ և Մելանիա Թրամփներն անձամբ ողջունել են հերթ կանգնած երեխաներին և նվերներ բաժանել: Թեև հենց նախագահն ու առաջին տիկինը հելոուինյան հանդերձանքով հավաքույթին չեն ներկայացել, սակայն հաճույքով նկարահանվել են երեխաների հետ, որոնք ամենատարբեր կերպարներով էին ներկայացել Սպիտակ տուն:

Մելանիա Թրամփ-Հելոուին

Մելանիա Թրամփ-Հելոուին

Մելանիա Թրամփ-Հելոուին

Մելանիա Թրամփ-Հելոուին

Մելանիա Թրամփ-Հելոուին

Մելանիա Թրամփ-Հելոուին

Մելանիա Թրամփ-Հելոուին

Մելանիա Թրամփ-Հելոուին

Մելանիա Թրամփ-Հելոուին

Մելանիա Թրամփ-Հելոուին

Մելանիա Թրամփ-Հելոուին





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: