Կապուտաչյա բոլոր մարդկանց նախահայրը նույնն է. հետազոտություն
Այդ մարդն ապրել է ավելի քան 6000 տարի առաջ և կրել է գենետիկ մուտացիա, որը տարածվել է աշխարհով մեկ:
Դրա հստակ պատճառները դեռ ուսումնասիրվում են, սակայն գիտնականները համոզված են, որ մարդու աչքի գույնը սկսել է փոխվել շատ ավելի շուտ, քան արձանագրել է պատմությունը:
Կապույտ աչքեր ունեցող մարդկանց նախնին ապրել է 6,000-10,000 տարի առաջ: Իսկ կապույտ գույնը գենետիկ մուտացիայի հետևանք է: Տարիներ շարունակ հետազոտողներն այդ գենը փնտրել են OCA2 գենի մեջ: Վերջինս որոշում է մեր աչքերում շագանակագույն պիգմենտի քանակությունը: Այսուհանդերձ, այդ որոնումները արդյունք չտվեցին: Մուտացիան հայտնաբերվել է այլ՝ HERC2 գենի մեջ: Այս գենը անջատում է OCA2 գենը, նշանակում է՝ այն կանխում է շագանակագույն պիգմենտն ու արտահայտում կապույտը:
Կապուտաչյա բոլոր մարդիկ կրում են նույն մուտացիան:
Իսկ ինչպե՞ս է տարածվել այդ մուտացիան: Կա վարկած, որ դա սկսվել է, երբ մարդիկ գաղթել են Աֆրիկայից Եվրոպա: Կարծիք կա նաև, որ բոլոր կապուտաչյա մարդիկ նույն եվրոպացի նախահայրն ունեն: