Հայերեն   English   Русский  

Գերագույն ռադայում առաջարկել են պաշտոնից հեռացնել Արսեն Ավակովին


  
դիտումներ: 1784

Գերագույն ռադայի պատգամավոր Իգոր Լուցենկոն հանդես է եկել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին որդու` Ալեքսանդրի նկատմամբ հետաքննություն անցկացնելու ընթացքում պաշտոնից հեռացնելու առաջարկով: Գրում է Russian.rt.com-ը:

«Ավակովը պետք է հետաքննության ընթացքում հեռացվի պաշտոնից: Եվ շատ ավելի լավ կլինի սեփական նախաձեռնությամբ», - համապատասխան գրառում պատգամավորը կատարել է ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք, որ Արսեն Ավակովի որդին նախօրեին ձերբակալվել էր Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի իրականացրած խուզարկությունից հետո` ուսապարկերի գործի կապակցությամբ, որոնք Ուկրաինայի ՆԳՆ-ն գնել էր 2014-2015թթ:

Ավելի ուշ Ավակովը հայտարարել էր, որ որդին ներգրավված չէ պետական միջոցների յուրացման գործում և դա կապացուցի դատարանում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: