Հայերեն   English   Русский  

Իրանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են ռազմական ոլորտում համագործակցությունը


  
դիտումներ: 575

Նոյեմբերի 1-ին Թեհրանում կայացել է Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևի և Հասան Ռոհանիի հանդիպումը, որի շրջանակներում քննարկվել են իրանա-ադրբեջանական հարաբերությունների լայն շրջանակ և տարածաշրջանին առնչվող խնդիրներ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանակն «Կոնտակտ» լրատվական կայքը, մասնավորապես՝ քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր, տվյալ ուղղության հեռանկարներ, տարածաշրջանային հարցեր: Նախագահները մտքեր են փոխանակել նաև ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի առնչությամբ: Ալիևն ու Ռոհանին նշել է, որ Ադրբեջան-Ռուսաստան-Իրան եռակողմ համագործակցությանը մեծ ներուժ ունի: Իլհամ Ալիևն ու Հասան Ռոհանին անդրադարձել են նաև տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական կայքը, կողմերը գոհունակությամբ նշել են, որ նախորդ տարի առևտրաշրջանառությունն աճել է 70 տոկոսով, իսկ այս տարվա 9 ամիսների ընթացքում՝ 33 տոկոսով: Հանդիպմանը ընդգծվել է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի հաջող իրականացումը:

Իլհամ Ալիևի և Հասան Ռոհանիի հանդիպումը կայացել է Թեհրանում Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի նախագահների գագաթնաժողովի շրջանակներում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: