Հայերեն   English   Русский  

Պատրաստ եմ 2018-ի ապրիլից հետո մնալ վարչապետի պաշտոնում. Կարեն Կարապետյան


Կարեն Կարապետյանի ամփոփիչ ասուլիսը՝ ամբողջությամբ


  
դիտումներ: 2296

Վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստ է 2018 թվականի ապրիլից հետո մնալ վարչապետի պաշտոնում: Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ի պատասխան «Ազատության» հարցի, թե ցանկանո՞ւմ է 2018-ի ապրիլից հետո մնալ վարչապետի պաշտոնում։

«Ես հստակ հայտարարել եմ, որ պատրաստ եմ։ Իմ աշխատանքը շարունակում եմ, ինչքան որ կարողություն ունեմ՝ այդ աշխատանքին տրամադրելով։ Ի՞նչ եմ ուզում անել․ կարող է մի քիչ ամպագոռգոռ հնչի, դրա համար նախապես ներողություն եմ խնդրում, որովհետև առանձնապես շատ, կարծում եմ, նման բառապաշար չեմ օգտագործում՝ ծառայել մեր երկրին»:

«...Վստահ եմ, որ մենք հաստատ կարող ենք լավ երկիր ունենալ՝ տրամաբանական, զարգացող։ Ինչպիսի՞ որոշում կկայացնի Հայաստանի հանրապետական կուսակցությունը, շատ պարզ ձևակերպված է՝ մենք նոր Սահմանադրություն ենք ընդունել, նոր կարգավիճակի ենք անցնում, որտեղ հստակ ձևակերպված է, թե ինչպես դա կլինի»։

Ասուլիսի տեսագրությունը





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: