Հայերեն   English   Русский  

​Ֆեյսբուքի ներկայացուցիչը պատմել է, թե որքան են Թրամփն ու Քլինթոնը ծախսել նախընտրական գովազդի վրա


  
դիտումներ: 1118

Միացյալ Նահանգների նախագահի նախկին թեկնածուներ Դոնալդ Թրամփը և Հիլարի Քլինթոնը 2016թ. քարոզարշավի շրջանակներում գրեթե 81 միլիոն դոլար են ծախսել ֆեյսբուքում գովազդի համար, իսկ Ռուսաստանն իբրև` 46 հազար դոլար:

Համապատասխան հայտարարությամբ ԱՄՆ կոնգրեսի սենատի հետախուզության կոմիտեի լսումների ժամանակ հանդես է եկել է սոցիալական ցանցի իրավական խորհրդական Քոլին Ստրետչը: Գրում է Russian.rt.com-ը:

Պատասխանելով իբրև Ռուսաստանի կողմից գովազդի համար հատկացված գումարի մասին հարցին` Ստրետչը հայտարարել է, որ այն գրեթե 100 հազար դոլար է կազմել, որից 46 հազարը նախքան ընտրություններն են ծախսվել:

Այդ ժամանակ նրան խնդրել են հստակեցնել, թե որքան են ընտրությունների վրա ծախսել Քլինթոնի ու Թրամփի շտաբները:

«Միասին գրեթե 81 միլիոն դոլար», - հայտարարել է իրավական խորհրդականը: Նա նաև ընդգծել է, որ համեմատության համար դա մեծ գումար չի կազմել:

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները Ռուսաստանին մեղադրել էին սոցիալական ցանցերի միջոցով Դոնալդ Թրամփին աջակցելու մեջ, սակայն ապացույցներ չեն ներկայացվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: