Սիրիական բանակն ազատագրել է Դեյր Էզ Զորը
Այդ մասին հայտնել է սիրիական ռազմական աղբյուրը:
Այսօր սիրիական բանակին հաջողվել է ոչնչացնել քաղաքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման վերջին հենարանը:
Նախօրեին մարտեր ընթացել են Ալ Ռաշիդիա, Ալ Արդի շրջաններում և ալ Բաջն, Աբու Ադեդ թաղամասերում, որտեղ ահաբեկիչները դեռևս դիմադրություն էին ցուցաբերում:
Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերի սկզբին սիրիական բանակին հաջողվել էր ճեղքել Դեյր Էզ Զորի երեք տարվա շրջափակումը և միանգամից քաղաքի արևելյան շրջաններում հարձակման անցնել:
Հյուսիս-արևմուտքում ռազմավարական բարձունքներից ահաբեկիչներին դուրս շպրտելով` նրանք կարողացան հասնել Եփրատ գետի արևմտյան ափին և ամրապնդել այն: