Հայերեն   English   Русский  

Ամուսնու դավաճանության մասին տեղեկացած ուղևորուհու զայրույթի պատճառով ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Հնդկաստանում


  
դիտումներ: 1078

Դոհայից դեպի Բալի թռչող Qatar Airlines ավիաընկերության ինքնաթիռը Հնդկաստանում արտակարգ վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ Իրանի քաղաքացին վրդովվել է` տեղեկանալով սեփական ամուսնու դավաճանության մասին: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է Gulf News-ը, ուղևորուհին թռիչքի ընթացքում մատով արգելափակումից հանել է ամուսնու սմարթֆոնը, երբ վերջինս քնած է եղել:

Հաղորդվել է, որ կինը պատահաբար ամուսնու դավաճանության մասին վկայող փաստերի է ծանոթացել, ինչից հետո զայրանալով սկսել է ծեծել նրան: Ինքնաթիռի անձնակազմը ստիպված է եղել միջամտել ընտանեկան վիճաբանությանը, սակայն որևէ մեկին չի հաջողվել հանգստացնել կատաղած կնոջը: Արդյունքում օդաչուները որոշել են արտակարգ վայրէջք կատարել Հնդկաստանում:

Հաղորդվել է, որ ամուսիններին և նրանց երեխային դուրս են բերել ինքնաթիռից, իսկ այնուհետև օդանավը դեպի Բալի է ուղևորվել:

Ընտանիքը ստիպված է եղել գիշերը օդանավակայանում անցկացնել, ինչից հետո նրանց մեկ այլ ավիաընկերության ինքնաթիռով Կուալա Լումպուր են ճանապարհել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: