Հայերեն   English   Русский  

Սիրիայի բանակը լիովին վերահսկողություն է սահմանել ԻՊ-ի վերջին հենակետում


  
դիտումներ: 454

Սիրիայի բանակը լիովին վերահսկողություն է սահմանել Ալ Բուքեմալ քաղաքում, որը երկրի տարածքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման վերջին հենակետն է հանդիսանում: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը` հղում անելով սիրիական բանակի հրամանտարին: Գրում է Gazeta.ru-ն:

«Սիրիական բանակը Դեյր Էզ Զոր նահանգի արևելքում լիովին վերահսկողություն է սահմանել Ալ Բուքեմալ քաղաքում», - հայտնել է հրմանատարը:

Նրա խոսքով` Սիրիայի զինված ուժերը հետախուզելով սկսել են քաղաքը մաքրել ահաբեկիչների թողած պայթուցիկ սարքերից և ականներից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կառավարական զորքերը դաշնակցային ուժերի հետ համատեղ ամբողջովին սեղմել են Ալ Բուքեմալի շուրջ օղակը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: