Հայերեն   English   Русский  

Թրամփի քաղաքականությունը ուժեղացրեց աշխարհում անկայունությունը. Գերմանիայի արտգործնախարար


  
դիտումներ: 1431

Գերմանիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամի քաղաքականությունը աշխարհում միայն «հսկայանական անորոշություն» է առաջացնում: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է Süddeutsche Zeitung պարբերականը, Զիգմար Գաբրիելը կարծիք է հայտնել, որ Թրամփի դեպքում ուշադրության արժանի քաղաքականությունը բացակայում է: Նա ընդգծել է, որ Թրամփն ամեն ինչ ստորադասում է ներքին քաղաքականությունը` «աշխարհաքաղաքական վակուում» թողնելով Չինաստանի և Ռուսաստանի համար:

Ավելի վաղ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ ԵՄ-ն Միացյալ Նահանգների հետ համագործակցության կարիքն ունի` չնայած առկա տարաձայնություններին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: