Հայերեն   English   Русский  

Հայտնի է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության օրը


  
դիտումներ: 1030

Ֆրանսիական France Football պարբերականը «Ոսկե գնդակ-2017»-ի մրցանակաբաշխությունը կանցկացնի դեկտեմբերի 7-ին:

Արարողությունը կվարեն Ժերոմ Ռևոնը և նախկին ֆուտբոլիստ Դավիդ Ժինոլան:

Նշենք, որ հեղինակավոր պարգևին է հավակնում 30 ֆուտբոլիստ: Նրանց թվում են Նեյմարը (ՊՍԺ), Լուիս Սուարեսը («Բարսելոնա»), Սերխիո Ռամոսը («Ռեալ»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա), Ջանլուիջի Բուֆոնը («Յուվենտուս»), Անտուան Գրիզմանը («Աթլետիկո»), Ռադամել Ֆալկաոն («Մոնակո»), Տոնի Կրոսը («Ռեալ»), Սադիո Մանեն («Լիվերպուլ»), Լիոնել Մեսին («Բարսելոնա»), Պյեր-Էմերիկ Օբամեյանգը («Բորուսիա Դ.») Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ») և այլք:

Հիշեցնենք, որ նախորդ տարի մրցանակին արժանացել էր Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: