Հայերեն   English   Русский  

Վանա լճում հայտնաբերվել է Արարատյան թագավորության ժամանակաշրջանի ամրոց (տեսանյութ)


  
դիտումներ: 909

Ներկայումս Թուրքիայում գտնվող ամենամեծ Վանա լճում հայտնաբերվել է մոտ 3000 տարվա պատմություն ունեցող ամրոց: Վանի «Յուզունջու Յըլ» համալսարանի ջրային հետազոտությունների ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Մուսթաֆա Ակքուշը հայտնել է, որ ամրոցը պատկանում Արարտյան թագավորության ժամանակաշրջանին, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Մոտ մեկ քառակուսի կիլոմետր մակերեսով շինությունը գտնվում է ավելի քան 10 կմ խորության վրա: Այն ջրի տակ է հայտնվել այն պատճառով, որ լճում ջրի մակարդակը վերջին հարյուրամյակի ընթացքում 150 մետրով բարձրացել է: Ստորջրյա հետազոտությունների ժամանակ հայտնաբերվել է նաև առյուծի քարե քանդակ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: