Դմիտրի Մեդվեդևը` ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
դիտումներ: 1154
«Վատն այն է, որ չնայած շփումներին և ինչ-որ հարցեր քննարկելու հնարավորության առկայությանը` մեր հարաբերություններն օրեցօր վատթարանում են», - Интерфакс լրատվական գործակալությունը մեջբերում է Մեդվեդևի խոսքերը:
Նրա խոսքով` ռուս-ամերիկյան հարաբերությունները վերջին տասնամյակների ընթացքում ամենացածր կետի վրա են գտնվում:
Ավելի վաղ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ հասցրել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի 50-ամյակի կապակցությամբ կազմակերպված գալա ընթրիքի շրջանակներում շփվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: