Հայերեն   English   Русский  

​Զիմբաբվեի նախագահը հրաժարվում է հրաժարական տալ


  
դիտումներ: 816

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն պնդում է, որպեսզի երկրում իշխող կուսակցության առաջնորդի ընտրություններ անցկացվեն, իսկ ինքն անձամբ մտադիր է մասնակցություն ցուցաբերել այդ ընտրություններին: Գրում է Lady.amail.ru-ն:

Ինչպես հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` հղում անելով Զիմբաբվեի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին, երկրի նախագահ Ռոբերտո Մուգաբեն հրաժարվում է կաթոլիկ քահանայի միջնորդությամբ զինվորականների հետ անցկացվող բանակցությունների արդյունքում հրաժարական տալ:

Նախագահը պնդում է, որպեսզի երկրում իշխող Զիմբաբվեի ազգային աֆրիկյան միություն` հայրենասիրական ճակատ կուսակցության առաջնորդի ընտրություն կազմակերպվի և միայն այդ ընտրություններում պարտության դեպքում է պատրաստ իշխանությունից հրաժարվել:

Մուգաբեի և զինվորականների միջև ընթացող բանակցություններում միջնորդ հանդիսանում է կաթոլիկ քահանա Ֆիդելիս Մուկոնորին: Հիշեցնենք, որ հենց Մուգաբեն ևս կաթոլիկ է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: