Հայերեն   English   Русский  

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի առաջնահերթություններից է. ՌԴ ԱԳՆ


  
դիտումներ: 1688

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Մոսկվայի համար առաջնահերթություն է: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միջազգային օրակարգում առանջնահերթություններից մեկն է, քանի որ խոսքն ուղղակի մեր հարևանների մասին չէ, մեզ համար այն առնչություն ունի ժողովուրդների հետ, որոնց հետ մեզ կապում է ոչ թե միջազգային իրավական փաստաթղթերի և պարտավորությունների ֆորմալ կողմը: Մեզ կապում է կյանքն ու ճակատագիրը: Մենք տասնամյակների, հարյուրամյակների ընթացքում ընդհանուր կյանք, ճակատագիր ենք ունեցել», - հայտարարել է Զախարովան ամենօրյա ճեպազրույցների ընթացքում:

Նա նաև մեկնաբանել է ԱՄՆ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Մեթյու Բրայզայի հայտարարությունն այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկյան համանախագահության ֆորմատը կարող է փոխվել ֆինանսավորման կրճատման պատճառով` ընդգծելով, որ ցանկացած դեպքում Ռուսաստանը կշարունակի միջնորդական գործունեությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: