Հայերեն   English   Русский  

Թրամփը համարում է, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն համագործակցության ոլորտներ ունեն. Սպիտակ տուն


  
դիտումներ: 682

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վաշինգթոնն ու Մոսկվան համագործակցության ոլորտներ ունեն: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը: Գրում է Russian.rt.com-ը:

«Նախագահը կարծում է, որ կան ոլորտներ, որտեղ մենք կարող ենք համագործակցել: Մասնավորապես, դա վերաբերում է Սիրիային և ԿԺԴՀ-ին, ինչպես նաև այլ գլոբալ հիմնախնդիրներին », - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Սանդերսի խոսքերը:

Բացի այդ, նա ասել է, որ ամերիկացի առաջնորդը «շարունակում է Ռուսաստանի հետ համագործակցության ուղիներ փնտրել, որոնք կօգնեն Ամերիկային:

Ավելի վաղ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը հայտարարել էր Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև վստահության վերականգնման անհրաժեշտության մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: