Հայերեն   English   Русский  

​Լեոնարդո ԴիԿապրիոն, Թոմ Հենքսը և Արիանա Գրանդեն աջակցություն կցուցաբերեն Հայաստանի երեխաներին


  
դիտումներ: 1659

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) Նյու Յորքում իր պատմության մեջ բարեգործական ամենախոշոր դրամահավաք-երեկոն կկազմակերպի: Գրում է Rusarminfo.ru-ն:

Բարեգործական երեկոյին աջակցություն կցուցաբերեն հոլիվուդյան հայտնի դերասաններ Թոմ Հենքսը և Լեոնարդո ԴիԿապրիոն, երգչուհի Արիանա Գրանդեն, հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը, հաղորդավար Քոնան Օ’Բրայենը և շատ այլ հայտնիներ:

Միջոցառման շրջանակներում կկայանա հայկական արմատներով ամերիկացի դիզայներ Պատրիցիա Ֆիլդի հագուստների հավաքածուի ցուցադրությունը, իսկ հենց Ֆիլդին կահնձնվի COAF մարդասիրական մրցանակը:

Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ Պատրիցիա Ֆիլդը երկար տարիներ Հայաստանի տարբեր մարզերում բազմաթիվ նախագծեր իրականացնող, Նյու Յորքում հիմնված «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի բարերարներից մեկն է:

Նոյեմբերի 17-ին կայանալիք երեկոն կվարի հայկական ծագում ունեցող ամերիկացի կատակերգական դերասանուհի Անդրեա Մարտինը:

Հիշեցնենք, որ 2016թ. Լեոնարդո ԴիԿապրիոն «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին 65 հազար դոլար նվիրատվություն էր կատարել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: