Հայերեն   English   Русский  

Քիմ Քարդաշյանի նոր օծանելիքը վաճառքի ռեկորդներ է սահմանում


  
դիտումներ: 1367

Նոր օծանելիքի վաճառքում հայտնվելուց 1 օր անց Քիմ Քարդաշյանը 10 միլիոն դոլար է վաստակել

Ամբողջ աշխարհում որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այն ամենը, ինչին դիպչում է հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն, արդյունքում ոսկու է վերածվում: Քարդաշյանին հաջողվում է ամեն ինչից մեծ շահույթ ստանալ` սկսած էմոջիների սեփական հավաքածուից մինչև KKW կոսմետիկական ապրանքանիշի թողարկումը: Գրում է Elle.ru-ն:

Քիմ Քարդաշյանի կայսրության պատմության նոր էջը դարձել է սեփական օծանելիքի թողարկումը: Քիմը հեծանիվ չի հայտնագործել և երկրպագուներին դատին հանձնել է իր սիրելի ծաղկի` գարդենիայի համադրությունով միանգամից երեք բույր: Գեղեցիկ սրվակի ընտրության և ինստագրամում արված հաջող PR արշավի շնորհիվ հեռուստաաստղին հաջողվել է վաճառքի առաջին օրն իսկ 10 միլիոն դոլար վաստակել: Սակայն շատերը կանխատեսել էին, որ օծանելիքի վաճառքից Քիմի մեկօրյա եկամուտը 14 միլիոն դոլար կկազմի: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ իր թողարկած կոսմետիկական ապրանքանիշի առաջին պարագների վաճառքում հայտնվելուց հետո ընդամենը կես ժամ անց Քիմը 14 միլիոն դոլար էր վաստակել:

Իսկ նոր օծանելիքի հաջողությունը Քիմը նշել է Մալիբուի Nobu ռեստորանում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: