Հայերեն   English   Русский  

Նախորդ շաբաթվա իրադարձություններն իմ իշխանությանը չեն սպառնում. Զիմբաբվեի նախագահ


  
դիտումներ: 481

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձում հայտարարել է, որ մտադիր է դեկտեմբերին կայանալիք իշխող կուսակցության համագումարը նախագահել: Գրում է Gazeta.ru-ն:

Նա նաև ասել է, որ նախորդ շաբաթվա իրադարձությունները սպառնալիք չեն երկրի սահմանադրությանը կամ նրա ղեկավարության համար` որպես պետության ղեկավար:

«Մենք պետք է սովորենք ներել, ընկերական ոգով լուծում ենք հակասությունները», - ասել է Մուգաբեն:

Նա նաև համոզմունք է հայտնել, որ Զիմբաբվեի բնակչությունը նպատակաուղղված է տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը, ի տարբերություն շատ այլ երկրների բնակիչների:

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Մուգաբեն համաձայնվել է հրաժարական տալ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: