Հայերեն   English   Русский  

ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ալիքը ծաղրել է «Հանրապետական» կուսակցությանը


  
դիտումներ: 2490

«Զվեզդա» հեռուստաընկերության «Հեռանկարներ» հաղորդման հայտնի վարող, հանրային գործիչ, պատմաբան, քաղաքագետ, ՌԴ Հանրային պալատի անդամ Վերոնիկա Կրաշեննիկովան Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) զինանշանը համեմատել է ֆաշիստական Գերմանիայի խորհրդանշանի հետ:

Կրաշենիննիկովան նախ նշել է, որ Հայաստանը, անսպասելիորեն Եվրամիության կազմ է պատրաստվում մտնել, որը նաև ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ է, Ռուսաստանի գլխավոր դաշնակիցն Անդրկովկասում:

«Տասը օրից Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովում Հայաստանը կստորագրի շրջանակային և ընդլայնված գործակցության մասին համաձայնագիր Եվրամիության հետ: Եվրամիության հետ ասոցացումը միակ բանը չէ, որ Հայաստանն անում է Ուկրաինայի նման:

«Դժվար է հավատալ, բայց Երևանը նույնպես հերոսացնում է ֆաշիզմի աջակիցներին: Այսպես, 2016-ի մայիսին Երևանում կանգնեցվել է Գարեգին Նժդեհի հուշարձանը: 1942-ին Նժդեհը դիմել էր Երրորդ Ռեյխ` խնդրելով Խորհրդային Հայաստանը դարձնել գերմանական գաղութ: Նա հայ ռազմագերիներին վստահեցնում էր. «Ով մահանում է Գերմանիայի համար, նա մահանում է Հայաստանի համար»: Այդ հուշարձանը խոր վիրավորանք է հայ ժողովրդի համար, ովքեր համարձակորեն պայքարել են Հայրենական մեծ պատերազմում: 106 հայեր Խորհրդային Միության հերոսներ են: Բայց Նժդեհը հերոս է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության համար` ազգային պահպանողականության իր գաղափարախոսությամբ: Ահա այսպիսի լոգո ունի կուսակցությունը: Ոչինչ չի՞ հիշեցնում ձեզ: Այո՛, այն ինձ էլ է հիշեցնում Երրորդ ռեյխի խորհրդանշանը»,- հաղորդման ժամանակ ասել է Վերոնիկա Կրաշենիննիկովան:

Անդրադառնալով այդ հաղորդմանը, Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ռուսական «Զվեզդա» հեռուսատաալիքը բառիս բուն իմաստով վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս ոչ միայն մեր ազգային հերոս Գարեգին Նժդեհի, այլ իշխող կուսակցության հասցեին։ Մեր մեջ մենք կարող ենք քննադատել ցանկացած կուսակցության, բայց այլ բան է, երբ պետական միջոցներով պահվող ՌԴ ՊՆ ի պաշտոնական ալիքը ծաղրում է հայկական կուսակցությանը, այս ամենը ուղղակիորեն կապվեց Հայաստան-ԵՄ համաձայանգրի նախագծի հետ։

Ռուսական հեռուստաընկերության պահվածքն իսկապես տհաճ է, դրան ի պատասխան, օրինակ,մեր հեռուստաալիքներից մեկը շատ հանգիստ կարող է խոսել ռուսական պատմության սև, անմարդկային էջերի մասին, որոնք թույլ են տրվել մեր ազգի հանդեպ։ Անկեղծ ասած՝ ռուսական որոշ հաղորդումներ դիտելուց հետո հիշում եմ վերջերս շատ տարածված մի արտահայտություն «весь мир это один большой антироссийский проект»։ Տղեք ծիծաղելի է, այսպես երկար ճանապարհ չեք անցնի, առավել ևս, երբ կպնում եք մի ժողովրդի ազգային հերոսի, ով ոչ թե հակառուս էր, այլ ուղղակի հայակենտրոն էր։ Մենք էլ կարող ենք հերսների վրայով անցնել, բայց չափը լավ բան է։ Նժդեհին տեռորիստ համարող մարդը պետականությունից ոչինչ հասկանալ չի կարող»,-գրել է Եգանյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: