Հայազգի հայտնի ձյուդոիստը հունվարից կմարզի Ռուսաստանի հավաքականը
2012-ին Լոնդոնի Ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ կիսաեզրափակչում Արսենը հաղթել է ուզբեկ Ռիշոդ Սոբիրովին և դուրս եկել եզրափակիչ, որտեղ հաղթելով ճապոնացի Խիրոակի Խիրոակույին, դարձել է օլիմպիական չեմպիոն։ Արսեն Գալստյանը Ռուսաստանի հավաքականի առաջին ոսկե մեդալակիրն է։
Արսեն Գալստյանը 2018-ի հունվարից կմարզի Ռուսաստանի ձյուդոյի հավաքականը: «Ուժերս կներդնեմ սկսնակներին մարզելու գործում, որպեսզի հետագայում նրանք ևս մեդալներ նվաճեն մեր երկրի համար»,-ասել է չեմպիոնը: Նշենք, որ նա ծնունդով Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղից է: Արսենն ասել է, որ հայրենի գյուղի հետ կապն ամուր է պահում: Այնտեղ նրա տատիկն է ապրում, որը շատ է հպարտանում թոռան հաջողություններով: