Բարաք Օբամայի դստերը բռնացրել են համբուրվելիս (տեսանյութ,լուսանկարներ)
Տարածված տեսանյութն ու լուսանկարները ցույց են տալիս, որ Հարվարդի ուսանողուհի Մալիա Օբաման գտնվում է Նյու Յորքի Եյլ-Բոուլ մարզադաշտում, որտեղ մրցում էին Հարվարդի և Եյլ համալսարանի ուսանողները: Տեսանյութը հրապարակել է TMZ պորտալը:
19-ամյա Օբաման զվարճանում է ընկերների հետ՝ չնկատելով, որ իրեն նկարահանում են: Երիտասարդները նախ զրուցում են, այնուհետև Մալիա Օբաման համբուրում է երիտասարդներից մեկին: Այդ ամբողջ ընթացքում նրա ձեռքին ծխախոտ կա:
Մալիա Օբաման Բարաք Օբամայի և Միշել Օբամայի ավագ դուստրն է: Զույգը ևս մեկ դուստր ունի՝ 17-ամյա Սաշա Օբաման:
Չնայած ծնողները խիստ են աղջիկների դաստիարակության հարցում, երևում է, Մալիան այնքան էլ չի ենթարկվում ծնողներին: Նրա մասին տեսանյութերը մշտապես հայտնվում են միջազգային մամուլի առաջին էջերին: