Իրանի նախագահը հռչակեց «Իսլամական պետության» ավարտը
դիտումներ: 792
շնորհակալություն հայտնելով Իրաքում և Սիրիայում ահաբեկչական խմբավորման դեմ Իրանի մղած պայքարում զոհված հազարավոր մարդկանց:
«Այսօր Աստծո առաջնորդությամբ և տարածաշրջանի բնակչության մղած դիմադրությամբ մենք կարող ենք ասել, որ այս չարիքը կամ արմատախիլ է արվել ժողովրդի գլխից կամ կրճատվել է: Իհարկե, մնացորդներ կլինեն, սակայն հիմքը և արմատները քանդված են»,-պետական հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել է Ռոհանին:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին ևս հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի վերջնական ոչնչացման մասին: