Քենդալ Ջեները տարվա ամենաբարձր վարձատրվող մոդել է դարձել
Վարկանիշի առաջին հորիզոնականում հայտնվել է 22-ամյա ամերիկացի մոդել Քենդալ Ջեները: Գրում է Vesti.ru-ն:
Նշված ժամանակահատվածում մոդելը 22 միլիոն դոլար է վաստակել` երկրորդ հորիզոնական մղելով բրազիլացի մոդել Ժիզել Բունդհենին, որը վերջին 15 տարիների ընթացքում անդադար գլխավորել է այդ վարկանիշը:
Այս տարի հայտնի բրազիլուհին 17,5 միլիոն դոլար է վաստակել: Վարկանիշի երրորդ հորիզոնականում հայտնվել է Քրիսի Թեյգանը 13,5 միլիոն դոլարով, իսկ չորրորդում` Ադրիանա Լիման` 10,5 միլիոն դոլարով:
Հինգերորդ հորիզոնականում 9,5 միլիոն դոլարով հայտնվել են մոդելներ Ջիջի Հադիդը և Ռոզի Հանթինգթոն Ուայթլին:
Սուպերմոդելների վարկանիշը կազմվել է 2016թ. հունիսի 1-ից 2017թ. հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Իսկ այդ ժամանակահատվածում լավագույն տասնյակում հայտնված մոդելներին ընդհանուր առմամբ հաջողվել է 110 միլիոն դոլար վաստակել: