Հայերեն   English   Русский  

​Ֆինլանդիայի խորհրդարանը վերջնականապես հավանության է արժանացրել նույնասեռ ամուսնությունները


  
դիտումներ: 911

Ֆինլանդիայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քվեարկել է նույնասեռ ամուսնություններն օրինականացնելու օգտին:

101 պատգամավոր կողմ է քվեարկել, 90-ը դեմ է հանդես եկել այդ առաջարկին , մեկ խորհրդարանական է ձեռնպահ մնացել, 7-ն էլ բաց են թողել քվեարկությունը:

Օրենքի նախագիծը պետք է նախագահը հավանության արժանացնի: Եթե դա կատարվի, ապա օրենքն ուժի մեջ կմտնի 2017-ին:

Նախագծի հեղինակն իրենք` քաղաքացիներն են.ըստ ֆիննական օրենսդրության, դրա համար պետք է հավաքվեր 50 հազար ստորագրություն: Հարցի քննարկումը ֆիննական սեյմում հասարակության լայն արձագանքին է արժանացել:

Ֆինլանդիայում նույն սեռի ներկայացուցիչները կարող էին քաղաքացիական հարաբերություններ ձևակերպել, սակայն պաշտոնապես ամուսնանալ նրանց արգելված էր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: