3 բան, որ պետք է ավելացնել շամպունի մեջ՝ փխրուն մազերը վերականգնելու համար
Նախ խորհուրդ է տրվում օգտագործել PH- նեյտրալ շամպուն: Ph նեյտրալ շամպունները նախատեսված են փոքրիկների համար. դրանք հատուկ նուրբ մաշկի ու վարսերի համար են:
1. Հազրեվարդի (rosemary) եթերայուղ
Այս յուղը խթանում է մազերի ֆոլիկուլները, կանխում մազերի կորուստը և վաղաժամ ճերմակումը, ինչպես նաև հաղորդում է փայլ:
2. Վիտամին E-ի հաբեր
Պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են մազերը `օքսիդացումից առաջացած վնասներից:
3.Կիտրոնի յուղ
Կանխում է չորությունը:
Հազրեվարդի եթերայուղի 10 կաթիլը, կիտրոնի յուղի 10 կաթիլը և վիտամին E- ի երկու հաբը ավելացրեք շամպունի մեջ: Լավ խառնեք և քսեք վարսերին՝ 10 րոպե մերսելով գլխամաշկը: Եվս 10 րոպե թողեք, որ ազդեցություն ունենա և լվացրեք տաք ջրով: Փոփոխությունն անմիջապես կզգաք. ձեր մազերը կենդանություն և փայլ կստանան: