Հայերեն   English   Русский  

Թրամփը հայտարարել է, որ Էրդողանի հետ կքննարկի Մերձավոր Արևելքում տիրող «խառնաշփոթը»


  
դիտումներ: 933

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այդ մասին Թրամփը հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կխոսեմ այն մասին, թե ինչպես խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում` իմ ժառանգած խառնաշփոթի պայմաններում», - գրել է Թրամփը:

Սեպտեմբերին Թրամփը հայտարարել էր Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև «շատ բարեկամական հարաբերությունների» մասին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի առաջնորդները Սոչիում կայացած հանդիպման շրջանակներում քննարկել էին Մերձավոր Արևելքում և Սիրիայում ստեղծված իրավիճակը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: