Հայերեն   English   Русский  

«Միշտ էլ կարելի է 30% աղքատների հաշվին պետական պարտքը կառավարել, բայց արդյո՞ք դա ճիշտ տարբերակ է». տնտեսագետ


  
դիտումներ: 5527

«Տարեկան կտրվածքով մենք ավելի շատ պարտք ենք վերցնում, ավելի քիչ աճ ենք ապահովում և վերջնական արդյունքում խոսքը գնում է այն մասին, որ տնտեսական աճ է գրանցվել: Մենք տնտեսական աճը գերազանցող պարտք են վերցրել, ինչ արդյունքում էլ ունենք դրական տիրույթ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը::

2017 վերջին պետական պարտքը մոտենալու է 6. 813. 000 ԱՄՆ դոլարի: Սա ներառում է արտաքին և ներքին պարտքերը: 2018 թվականին նախատեսվում է 7. 209. 000 ԱՄՆ դոլարի հասնող պետական պարտք: Դրանից 1 373. 000-ը կազմելու է ներքին պարտքը.« Հայաստանը երբեք այդքան մեծ ներքին պարտք չի ունեցել: Սրանից կարող ենք եզրակացրել, որ արտաքին ֆինանսավորման ընթացքում մենք սկսել են խոչընդոտների բախվել, և մենք շեշտը դրել ենք ներքին պարտքային միջոցների վրա, օրինակ, մեր բյուջեի դեֆիցիտը, տնտեսության ֆինանսավորումը իրականացնելու գործոնի վրա»,- նշեց տնտեսագետը:

Նրա դիտարկմամբ՝ դեֆիցիտի ավելացման և ներքին պարտքի աճի գործընթացի մեջ իր մասնակցությունմ ունի բանկային համակարգը: բանկերը սկսում են բյուջեի հաշվին տոկոսներ ստանալ: Սակայն բանկերի ֆունկցիան ոչ թե պետության ֆինանասավորումն է, այլ տնտեսության ֆինանսավորումը:

«Միայն 2018 թվականին 140 միլիարդ դրամ մենք տոկոսավճարներ են բյուջեի ուղղելու արտաքին կամ ներքին պարտիք մարմանը: Պարտքի սպասարկման տոկոսը կազմում է 9,6 տոկոս: Այսինքն՝ մեր բյուջեի 9,6 տոկոսը մենք տրամադրում ենք պատրք սպասարակելուն: Մենք լուրջ կախվածության մեջ ենք հայտնվել մեր վերցրած պարտքերից: Ամեն տարի ասում են՝ այդ պրոցեսը դանդաղեցնելու են, մոտ 400միլիոնով սահմանափակվելու են, սակայն միայն 2017 թվականին 850 միլիոն դոլարից ավելին պարտք ենք վերցնում»,- ասաց պարոն Խաչատրյանը:

Այն հարցին, թե ահագնացող արտագաղթի պայմաններում տարեցտարի ավելացող արտաքին պարտքը ինչի՞ է հանգեցնելու, տնտեսագետը պատասխանեց, դա նշանակում է մեկ շնչի հաշվով պարտքի աճ. « Յուրաքանչյուր բնակիչ, ով մնում է Հայաստանում, նրա վրա աճող պարտքը ավելի մեծ տեսակարար կշիռ է ունենում: Յուրաքանչյուր արտագաղթողի պարտքի բեռը, որ մնում է մնացողների հաշվին, առաջացնում է լուրջ տնտեսական խնդիր հետագայում աճ ունենալու համար: Այսինքն՝ պլանավորել աճ ավելի քիչ բնակչությամբ, բավականին բարդ պրոցես է: Միլիոնից քիչ զբաղված ունենք մենք հիմա: Հարց է առաջանում. ինչպե՞ս են դրանք ապահովում տնտեսական աճ: 1 միլիոն քիչ զբաղված մարդ ունենք: Քիչ զբաղվածը, արտագաղթածը նշանակում է, որ տնտեսությունը պետք է թուլացնի, հետևաբար այդ աճի մեծ մասը հիմնված է պարտքի վրա: Մենք ավելի շատ պարտք են վերցնում, քան ներդրում կատարում: Զուտ տնտեսական աճը բացասական է կամ գրեթե զրոյական: Ներքին և արտաքին պարտքերի հարաբերակցության տեսանկյունից՝ ներքինը սկսել են ավելի մեծ թափով վերցնել: Սա խոսում է այն մասին, որ արտաքին ռեսուրսներից պարտքեր ստանալու հետ կապված խնդիր ունենք: Եթե այդպես չէ, ինչո՞ւ են շեշտը դնում ներքինի վրա, եթե ներքինի տոկոսադրույքներն ավելի թանկ են: Սրանով կամ բանկերին են աջակցություն ցուցաբերում, կամ ներքին պարտքը կառավարելու խնդիրները լուծելու ավելի հեշտ մեխանիզմներ են գտել, բայց ես այդպիսի տեսակետի հակված չեմ»:

Ըստ տնտեսագետի՝ երբ գա եվրոպարտատոմսերի վճարման ժամանակահատվածը, մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու. այդ ժամանակահատվածի համար տարեկան պետք է վճարենք մոտ 1 մլրդ դոլար, իսկ մենք այդքան ռեսուրսներ չունենք: Ստիպած ենք լինելու վերաձևակերպել այդ պարտքերը, հետաձգել ժամանակահատվածը, տոկոսադրույքներ բարձրացնել և այլն: Տնտեսական առումով սա որևէ լավ տեղ չի տանում:

«Կառավարությունն ասում է՝ մեր պարտքը անկառավարելի չէ: Սովորաբար համեմատում են ճապոնիայի հետ՝ ասելով, որ վերջինս իր ՀՆԱ-ի 240 տոկոսը պարտք է : Չի ասվում է, որ դրա 120 տոկոսն էլ Ճապոնիային են պարտք, այսինքն՝ նրա իսկական պարտքը 120 տոկոս է: Սա մանիպուլացիոն ժանրերից է: Մեզ ո՞վ է պարտք: Բնականաբար, միշտ քո ժողովրդի հաշվին կարող ես պարտքդ կառավարել, կարելի է 30% աղքատների, մարդկանց կյանքի որակը չբարձացնելու, տնտեսվարողների վերջին տոկոսը քերելու հաշվին պարտքը կառավարել, բայց արդյո՞ք դա հարցի լուծման ճիշտ տարբերակ է: Ես դրա մեջ ճիշտ մոտեցում չեմ տեսնում, որ պարտք վերցնելու հաշվին կարելի է տնտեսությունն առաջ տանել, կամ պարտքերն ավելի շատ լինեն քան ներդրումները, քան տնտեսական աճը: Ո՞ր բիզնեսմենը կարող է նման պարագայում երկար գոյատևել: Սա անարդյունավետ քաղաքականության մոդել է»,- նշեց Վիլեն Խաչատրյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: