Հայերեն   English   Русский  

​Հայտնի անձանց դիետաները կարող են վտանգավոր լինել


  
դիտումներ: 1627

Ամանորին ընդառաջ ցանկալի կլիներ մի քանի կիլոգրամ նիհարել:

Սակայն մասնագետները զգուշացնում են, որ հայտնի անձանց կողմից սիրված դիետաները կարող են միանգամայն վտանգավոր լինել:

Բրիտանիայի դիետիկ ասոցիացիայից հայտնում են, որ անկախ հարուստ և հայտնի անձանց տված եզրակացություններից՝ տարօրինակ դիետաները նիհարելու լավագույն տարբերակը չեն:

Հայտնի անձանց ամենավատ դիետաների ամենամյա ցանկը գլխավորում է հայտնի Պալեո կամ Քարանձավային մարդ դիետան:

Մեթյու Մակկոնահ

Այդ դիետան, որին հետևում են Մեթյու Մաքքոնահին և Մեգան

Մեգան Ֆոքս

Ֆոքսը, խորհուրդ է տալիս սնվել քարի դարի մարդու նման և խուսափել ժամանակակից ուտելիքներից, ինչպես հացը, մակարոնեղենը, շիլաները և կաթնամթերքը:

Ասոցիացիայից զգուշացնում են, որ սննդակարգից կաթնամթերքի բացառումը մարդու մոտ կարող է իջեցնել կալցիումի քանակությունը և թուլացնել ոսկորները:

Բացի այդ քարանձավի մարդու նման սնվելը ժամանակատար է և սոցիալապես մեկուսացնող:

Ամեն դեպքում ամենատարօրինակ տենդենցը յուրաքանչյուր օր մի գդալ կավ կուլ տալն է՝ հուսալով, որ այն կհանի օրգանիզմի թույները և կօգնի պահպանել կազմվածքը:

Սակայն այս գործողությունը չի օգնում նիհարել և կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ՝ փորկապությունից մինչև մկնդեղային թունավորում:

Ասոցիացիայի ցուցակում ընդգրկվել է նաև «Վեցից առաջ բուսական սնունդ» դիետան, որը շատ է հավանում Բեյոնսեն: Այդ դիետան ենթադրում է մինչև ժամը վեցը միայն բուսական սննդի կիրառում, սակայն դա կարող է ստիպել վեցից հետո անառողջ սնունդ ուտել:

Ասոցիացիան, որի անդամ են ավելի քան 7,500 դիետոլոգներ, խորհուրդ է տալիս շաքարը ամբողջովին չհանել սննդակարգից:

Չնայած որոշ հայտնի անձիք պնդում են, որ նման բան են արել, սակայն դա գրեթե անհնար է:

Շաքարի բացառումը ենթադրում է նաև հրաժարում բանջարեղենից, մրգերից և ընկուզեղենից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: