Հայերեն   English   Русский  

ՊԲ ստորաբաժանումները զորավարժության սցենարով վերականգնել են առաջնագիծը


  
դիտումներ: 788

Նոյեմբերի 20-23-ը Պաշտպանության բանակում անցկացվել են գումարտակային մարտավարական զորավարժություններ, որոնց ներգրավվել են կենտրոնական ենթակայության համազորային ու տանկային զորամասերի մի շարք ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ կայքը։

Ըստ սցենարի՝ ուժեղացված տանկային ստորաբաժանման առջև խնդիր է դրվել տագնապով դուրս գալ կենտրոնացման շրջան, զբաղեցնել կրակային բնագիծ, կասեցնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասի պահպանության տեղամաս մտած հակառակորդի հարձակումը և ջախջախելով հակառակորդին, վերականգնել առաջնագիծը:

Նշվում է, որ զորավարժության ողջ ընթացքում իրականացվել է անընդհատ ու հստակ ղեկավարում, անձնակազմը գործել է գրագետ, կազմակերպվել է համակողմանի փոխգործակցություն, ինչի արդյունքում ուժեղացված տանկային ստորաբաժանումը գերազանց կատարել է իր առջև դրված մարտական խնդիրը՝ կրակային խոցման բարձր արդյունքներով:

Վարժանքներն անցկացվել են ՊՆ 2017թ. մարտական պատրաստության պլանի համաձայն, ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանի ղեկավարությամբ։

Զորավարժության վերջին՝ մարտական հրաձգության փուլին, հետևել ու մասնակից և ուսուցանվող կազմին որոշակի մեթոդական ցուցումներ է տվել ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: