Բուքինգհեմյան պալատում մեկնաբանել են արքայազն Հարիի և Մեգան Մարքլի նշանադրության մասին տեղեկությունը
դիտումներ: 2426
Իսկ որոշ լրատվամիջոցներ անգամ պնդում են, որ զույգը արդեն հասցրել է նշանադրվել: Գրում է Spletnik.ru-ն:
Իսկ արդեն վերջին օրերի ընթացքուն ակտիվորեն քննարկվում է զույգի մոտակա ամուսնության մասին տեղեկությունը: Եվ հենց այդ պատճառով Բուքինգհեմյան պալատում այսօր ստիպված են եղել պաշտոնապես մեկնաբանել այդ տեղեկությունը:
Իսկ մեկնաբանությունն ըստ էության ոչ այնքան բովանդակալից է եղել:
«Մենք չենք պատրաստվում քննարկել Հարիի անձնական կյանքը», - կտրուկ պատասխանել է բրիտանական արքայական ընտանիքի պաշտոնական ներկայացուցիչը:
Սակայն լրատվամիջոցները գոհ են անգամ այդ պատասխանից, քանի որ զույգի մասին նախկինում որևէ պաշտոնական մեկնաբանություն չէր հնչել: